Բաժիններ՝

«Ռոնալդուն ցանկանում է ավարտել կարիերան «Ռեալում»». Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է խաղակոշիկները կախել մեխից Արքայական ակումբում: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

«Ես շատ գոհ եմ, քանի որ «Ռեալի» ֆուտբոլիստները Եվրոպայում լավագույնների մեջ են: Բոլորը խոսում են Ռոնալդուի պայմանագրի երկարաձգման մասին: Նա ուզում է ավարտել կարիերան «Ռեալում», և մենք նույնպես ձգտում ենք դրան: Թող բոլորը հանգիստ լինեն, քանի որ մենք երկար տարիներ հաճույք կստանանք նրա խաղից և առաջատարի որակներից»,- Պերեսի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Ռոնալդուն առաջ անցավ «Սերուցքայինների» կիսապաշտպան Գարեթ Բեյլից և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031