Ռոնալդուն և Մեսսին դեմ կլինեն:
Երեկ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ» հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի բացառում, որ կարող է աշխատել Անգլիայում:
Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու 9 ամիսներն ապացուցել են ակումբին այն, որ ինքն այն հրեշը չէ, ինչպիսին իրեն դարձնում են ԶԼՄ-ները:
Հունահռոմեական ոճի ըմբշամարի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Կիևի մրցաշարում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ ինքը «ծաղրածու չէ» և չի պատրաստվում արհամարհել խնդիրները, որոնք ունի իր թիմը:
Իսպանական Marca-ն նշում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները և ղեկավարությունն անհանգստացած են թիմի՝ վերջին շրջանի ոչ կայուն խաղով: Այդ իսկ պատճառով թիմի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են հետագա անելիքները:
2016-17թթ. մրցաշրջանի պաշտոնական 38 խաղերում Իբրան դարձել է 26 գոլի հեղինակ: Փետրվարի 26-ըն Լիգայի գավաթի եզրափակչում «Սաութհեմփթոնի» դեմ կայացած խաղում Զլատանը ձևակերպեց հաղթական դուբլ:
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բորնմութ»-ին:
Սամպաոլին գլխավորել է «Սևիլիան» 2016 թվականից: 25 տուրերից հետո անդալուզցիները գրավում են 3-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» 2 միավորով: Ավելի վաղ Սամպաոլին բազմիցս ցանկություն է հայտնել Լիոնել Մեսսիի հետ աշխատելու վերաբերյալ:
Անգլիայի Պրեմիերի լիգայի 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»«Բորնմութ» խաղի մեկնարկային կազմը հայտնի է:
Մահացել է Մադրիդի «Ռեալի», «Ռեյմսի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռայմոն Կոպան: 85 տարեկան Կոպան իր կարիերայի ընթացքում մի շարք տիտղոսներ էր նվաճել, այդ թվում՝ 1958 թվականին նվաճել էր Ոսկե գնդակ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման գործընթացի մասին «Բորնմութի» դեմ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում:
Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով:
Ֆրանսիացին ոչ մեկի հետ բանակցություններ չի վարում: «Արսենալի» մարզիչը մեկնաբանել է կատալոնական ակումբի կողմից հետաքրքրության մասին շշուկները:
Կիևում ավարտվեց ըմբշամարտի Ուկրաինայի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է սկսել գինու վաճառք «Օլդ Թրաֆֆորդում» տնային խաղերի ժամանակ: Կարմիր գինու վաճառքը մեկնարկելու է մարտի 4-ին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 27-րդ տուրի շրջանակներում կընդունի «Բորնմութին»:
Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Տոտենհեմի» դարպասապահ Ուգի Լյորիսն ամռանը կարող է ուժեղացնել սերուցքայինների կազմը: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը «Ռեալի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներից մեկն է:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Կիևի մրցաշարը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում հրավիրում են «Ինտեր», չի պատրաստվում լուծարել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Հաղորդվում է, որ 47-ամյա մասնագետը կհայտարարի այդ մասին այսօր «Վեսթ Հեմի» հետ խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ինձ թվում է, որ «Լեսթերը» վատ արդյունքի չհասավ Ռանիերիի հեռացումից հետո Շեքսպիրի ղեկավարությամբ: Ֆուտբոլիստներն ապացուցեցին իրենց կարողությունը «Լիվերպուլի» դեմ խաղում:
Գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան հայտարարել է, որ պլանավորում է նոկաուտի ենթարկել Վլադիմիր Կլիչկոյին:
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին սիրում է խառնվել մարզչի և ղեկավարության գործերին և պարբերաբար առաջարկել կազմի իր տարբերակները: Այս անգամ Մեսսին ցանկություն է հայտնել, որպեսզի թիմի հարձակվող Պակո Ալկասերը հեռանա այս ամառ:
Բենզեման հեռացվել էր հավաքականից այն բանից հետո, երբ բացահայտվել էր, որ նա շանտաժի միջոցով գումար է ստացել թիմի մեկ այլ ֆուտբոլիստից՝ Մատյո Վալբուենայից: Բենզեման սպառնացել էր, որ կհրապարակի Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութ:
Իսպանական մամուլն այս օրերին գրում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է վերադարձնել պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյին, չնայած Զիդանն իրեն շատ լավ է դրսևորում:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հասկացրել է, որ չի քննարկի «Բարսելոնայի» առաջարկը, եթե նրանք դիմեն իրեն:
«Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին առաջարկել ավելի բարելավված պայմաններով նոր պայմանագիր: Այդ կերպ լոնդոնյան ակումբում փորձում են իտալացի մասնագետին հետ պահել «Ինտեր» տեղափոխվելու մտքից:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մտադիր է դիտարկել իր՝ «Էվերթոն» վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է Daily Mail-ը: Նշենք, որ հունվարին «Էվերթոնը» ցանկացել է վարձավճարով թիմ տանել 31-ամյա հարձակվողին, սակայն մերժում է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»:
Բրիտանական «The Telegraph»-ը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայում փետրվարի լավագույն ֆուտբոլիստներին: