Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ-ի 5 տուրերում «գոլ+փոխանցում» համակարգով ավելի շատ միավոր է հավաքել, քան ամբողջ նախորդ մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր համար շատ արդյունավետ է սկսել անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը:

ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի 5 մեկնարկային տուրերից հետո 28-ամյա հայ ֆուտբոլիստի ակտիվում, ով մասնակցել է բոլոր հանդիպումներին, արդեն կա 6 միավոր՝ ըստ «գոլ+փոխանցում» համակարգի (1 գոլ և 5 արդյունավետ փոխանցում): Ընդ որում, ԱՊԼ-ի նախորդ ամբողջ մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանը հավաքել էր 5 միավոր (4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում՝ 24 խաղերում):

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2016թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս