Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևում են Ռաջա Նաինգոլանի խաղին

Ռաջա Նաինգոլանը կարող է շարունակել կարիերան անգլիական Պրեմիեր լիգայում: Բրիտանական The Daily Star-ը տեղեկացնում է այն մասին, որ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հռոմեացիների տնային խաղում ներկա է գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժզոե Մոուրինիոյի օգնականներից մեկը, ով ուշադրությամբ հետևել է «ջալարոսների» կիսապաշտպանի խաղին:

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» 36-ամյա Մայքլ Կարիկին փոխարինող են փնտրում, ում համար այս մրցաշրջանը կարող է դառնալ վերջինը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձեց ձեռք բերել Նաինգոլային, բայց չկարողացավ պայմանավորվել «Ռոմայի» հետ: Առաջարկած 45 մլն եվրոն շատ փոքր գումար էր հռոմեական թիմի համար:

Ավելի ուշ Նաինգոլանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ մինչև 2021 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս