ՊՍԺ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով ձմռանը կվաճառի Դի Մարիային, Դրաքսլերին, Պաստորեին և Տրապին
ՊՍԺ-ն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ստիպված կլինի բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, որպեսզի համապատասխանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին: Փարիզեցիները պատրաստ են վաճառել կիսապաշտպաններ Անխել Դի Մարիային, Յուլիան Դրաքսլերին, Խավիեր Պաստորեին, ինչպես նաև դարպասապահ Կևին Տրապին:
Օգոստոսին տեղեկություն հայտնվեց, որ Դի Մարիան և Դրաքսլերը պետք է տեղափոխվեն «Բարսելոնա»:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն ձեռք բերեց հարձակվողներ Նեյմարին և Կիլիան Մբապեին՝ երկուսի համար վճարելով մոտ 400 մլն եվերո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը