Բաժիններ՝

Դանի Կարվախալը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Գործարքի ֆինանսական պայմանները չեն բարձրաձայնվում:

«Ռեալը» Կարվախալի հետ պայմանագրի երկարաձգման մասին հայտարարել է պաշտոնական կայքում: Այդ իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիսը տեղի կունենա «Սանտյագո Բերնաբեուում», սեպտեմբերի 18-ին:

Կարվախալը «Ռեալի» սան է, և հիմնական թիմի կազմում իսպանացին հանդես է գալիս 2013 թվականից: Մադրիդցիների կազմում 25-ամյա պաշտպանը դարձել է Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի եռակի չեմպիոն, մեկական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Երկրի գավաթը և Սուպերգավաթը:

2016-17թթ. մրցաշրջանում Կարվախալը «Ռեալի» կազմում անցկացրել է 41 խաղ տարբեր մրցաշարերում, խփել է 1 գոլ և կատարել է 12 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս