Բաժիններ՝

«Եթե դու «Ռեալի» հիմնական խաղացող ես, իմաստ չկա ինչ-որ տեղ գնալ». Կարիմ Բենզեմա

«Ռեալի» հաձակվող Կարիմ Բենզեման իր ակումբը համարում է լավագույնն աշխարհում, դրա համար էլ հեռանալու մտադրություն չունի: Կարիմ Բենզեման մոտ ապագայում չի հեռանա «Ռեալից», համենայն դեպս, քանի դեռ հանդիսանում է հիմնական կազմի խաղացող:

«Ես գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում: Դա շատ հաճելի է: Ես հպարտանում եմ:

Սպասումներն այստեղ շատ բարձր են, յուրաքանչյուր մրցաշրջան դու սկսում ես մաքուր թղթից: Պետք է աշխատել բարձր մակարդակի վրա մնալու համար: Եթե դու «Ռեալի» հիմնական խաղացող ես, ապա իմաստ չունի ինչ-որ տեղ հեռանալ: Կարծում եմ՝ հիմա «Ռեալի» պատմության լավագույն դարաշրջանն է: Մեր թիմը շատ ուժեղ է: Դա վերաբերում է ոչ միայն հիմնական կազմին, այլ նաև պահեստայիններին: Նրանք նույնպես ազդում են խաղի արդյունքի վրա»,- հայտարարել է Բենզեման beIN Sports-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս