Մոուրինիոն չի հավատում, որ Լուկակուն կխփի Ռունիի ռեկորդը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ մեր օրերում Պրեմիեր լիգան դարձել է ավելի դժվար հարձակվողների համար:
«Կարմիր սատանաների» համար լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին այս ամառ հեռացավ ակումբից՝ իրենից հետո թողնելով խփած 253 գնդակ:
Նրան 75 մլն ֆունտով փոխարինելու եկավ Ռոմելու Լուկակուն, ով գերազանց է սկսել մրցաշրջանը՝ 4 խաղերում խփելով 4 գնդակ:
Չնայած բելգիացու հաջող մեկնարկին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն կասկածում է, որ նրան կհաջողվի խփել Ռունիի ռեկորդը:
«Կարծում եմ՝ Ուեյնն իր կարիերայի 10 տարին անցկացրել է ուրիշ Պրեմիեր լիգայում: Այն ժամանակ շատ ավելի հեշտ էր գոլեր խփելը: Պատճառը միայն թոփ-ակումբների և մյուս թիմերի միջև տարբերությունը չէր, այլ նաև տակտիկական առանձնահատկությունները: Կարծում եմ՝ հիմա ԱՊԼ-ի թիմերն ավելի շատ են կենտրոնացած պաշտպանության վրա, դրա համար էլ գոլ խփելը շատ ավելի դժվար է դարձել»,- Մոուրինիոյին է մեջբերում FourfourTwo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը