Բաժիններ՝

«Չեմպիոնների լիգան 3-րդ անգամ անընդմեջ հաղթելը գերազանց մոտիվացիա է «Ռեալի» և ինձ համար». Գարեթ Բեյլ

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը պատմել է 2017-18թթ. մրցաշրջանում մադրիդյան թիմի հետ բոլոր հնարավոր տիտղոսները հաղթելու ցանկության մասին: Վալիացին ուզում է 3-րդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան:

«Մրցաշրջանը լավ սկսվեց՝ երկու տիտղոսով: Բայց մրցաշրջանը դրանով չի ավարտվում և մենք ուզում ենք հաղթել յուրաքանչյուր տիտղոսը, որը կարող ենք:

Դառնալ առաջին ակումբը, որը հաղթում է Չեմպիոնների լիգան 3-րդ անգամ անընդմեջ, գերազանց մոտիվացիա է ակումբի և ինձ համար:

«Ռեալի» կազմում խփած յուրաքանչյուր գնդակը յուրահատուկ է, բայց ես կուզենայի գոլ խփել եզրափակչում»,- 28-ամյա Բեյլի խոսքերն է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս