Բաժիններ՝

Գվարդիոլան շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը տրանսֆերների համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: Ամռանը «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերների վրա ծախսեց 244 մլն եվրո, ինչը դարձավ ռեկորդ ամբողջ աշխարհում:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Բենժամեն Մենդիին (57.5 մլն եվրո), Կայլ Ուոքերին (51), Բերնարդու Սիլվային (50), Էդերսոնին (40), Դանիլոյին (30), Դուգլաս Լուիսին (12) և Օլարենվաջու Կայոդեին (3.8):

Մեկնարկային 5 տուրերից հետո Գվարդիոլայի թիմի ակտիվում կա 4 հաղթանակ և 1 ոչ-ոքի՝ գնդակների 16:2 տարբերությամբ:

«Նախորդ մրցաշրջանը մենք նույնպես լավ սկսեցինք, չի կարելի մոռանալ այն մասին, որ մենք դեռ մեկնարկում ենք: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ակումբին նոր ֆուտբոլիստների համար. փոփոխությունները թիմում օգնում են բոլոր «քաղաքայիններին» ավելի լավ խաղալ»,- ասել է Պեպ Գվարդիոլան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930