
«Ռեալը» և «Յուվենթուսը» հետաքրքրվում են Սադիո Մանեով

«Լիվերպուլի» աստղը հետաքրքրել է եվրոպական ֆուտբոլի միանգամից 2 գրանդի: Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենթուսը» դիտարկում են Սադիո Մանեի ձեռքբերման հնարավորությունը: «Լիվերպուլը» ստիպված կլինի իր ֆուտբոլիստի համար պատրաստվել նոր պայքարի, եթե գրանդները փորձեն ստորագրել նրան արդեն ձմռանը: Ավելի վաղ շշուկներ էին տարածվել, որ «Բարսելոնան» նույնպես դիտարկում է սենեգալցու թեկնածությունը:
«Լիվերպուլը» գնել է Մանեին «Սաութհեմփթոնից» 2016թ. ամռանը՝ ստորագրելով նրան հետ հնգամյա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում Սադիո Մանեն դարձել է 3 գոլի և 1 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը