
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի երիտասարդական հավաքականի դարպասապահին

«Ատլետիկի» դարպասապահ Կեպ Արիսաբալագան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում:
Զինեդին Զիդանը գոհ է դարպասապահ Կեյլոր Նավասի գործողություններից, բայց «Ռեալի» ղեկավարությունը, այնուամենայնիվ, մտածում է նաև ակումբի ապագայի մասին: Հաջորդ մրցաշրջանում թիմն ուժեղացնելու տարբերակներից մեկը հանդիսանում է Իսպանիայի երիտասարդական հավաքականի դարպասապահ Կեպ Արիսաբալագան: Ըստ Marca-ի տեղեկության՝ «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն կապվել են բասկյան ակումբի հետ և հայտարարել են ֆուտբոլիստի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին:
Իր հերթին՝ «Ատլետիկի» ղեկավարությունը մտադիր չէ վաճառել տաղանդավոր դարպասապահին և պատրաստ է նրան առաջարկել նոր պայմանագիր, որում նախատեսված կլինի 56 մլն եվրոյի չափով հրաժարագին:
Դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ, և կողմերը մոտ ժամանակները կսկսեն բանակցությունները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը