Բաժիններ՝

«Ռեալը» և «Բարսելոնան» կպայքարեն «Մարսելի» 19-ամյա կիսապաշտպանի համար

«Մարսելի» կիսապաշտպան Մաքսիմ Լոպեսը կարող է իր կարիերան շարունակել իսպանական գրանդներից մեկում:

Լոպեսը մուտք գործեց Ֆրանսիական թիմի հիմնական կազմ նախորդ մրցաշրջանի ընթացքում՝ լինելով դեռ ընդամենը 18 տարեկան: Հիմա կիսպաշտպանը 19 տարեկան է և շարունակում է կայծակնային առաջխաղացումը, դրա համար էլ նրա վրա ուշադրություն են դարձրել «Ռեալը» և «Բարսելոնան»: Ինչպես հաղորդում է իսպանական Sport թերթը, 2 ակումբներն էլ դիտարկում են Լոպեսի ձեռքբերման հնարավորությունը և հեռակա պայքար են մղում նրան ստորագրելու համար:

Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Մաքսիմն անցկացրած 30 խաղերում դարձել է 3 գոլի և 7 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս