«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է «Բենֆիկայի» և Սերբիայի U21 հավաքականի կիսապաշտպան Ժիֆկովիչին
«Բենֆիկայի» աջ կիսապաշտպան Անդրիա Ժիֆկովիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում: Անգլիական ակումբի սկաուտները Սերբիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին նկատել են ԲԿՄԱ-ի դեմ վերջերս կայացած Չեմպիոնների լիգայի խաղում, որում երիտասարդ խաղացողը կատարել է գոլային փոխանցում. սկաուտները գոհ են մնացել իրենց տեսածից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձմռանը ուժեղացնել կիսապաշտպանի դիրքը:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնության 3 խաղերում Ժիֆկովիչի հաշվին գրանցվել է 1 գոլային փոխանցում:
1 տարի առաջ կիսապաշտպանը «Պարտիզանից» տեղափոխվել է «Բենֆիկա»՝ ըստ ազատ տրանսֆերի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը