
Արազ Օզբիլիսը տեղափոխվել է «Բեշիկթաշ»-ի երկրորդ թիմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվել է «Բեշիկթաշ»-ի երկրորդ թիմ:
Հայ կիսապաշտպանը շարունակաբար չի հայտավորվում է «Բեշիկթաշ»-ի հայտացուցակում: Օզբիլիսը այժմ էլ տեղափոխվել է ակումբի երկրորդ թիմի կազմ և մարզվում է անհատական ծրագրով:
Օզբիլիսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքս»-ում: 2012 թվականին նա տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»: Եվս մեկ տարի անց նա տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», իսկ 2016-ին պայմանագիր է կնքել «Բեշիքթաշ»-ի հետ: 2012 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում: