
«Նյուքասլի» 23-ամյա ավագ Ջամալ Լեսելսը, նախկինի պես, յուրաքանչյուր խփած գոլի համար մայրիկից ստանում է 5 ֆունտ

«Նյուքասլի» հարձակվող Ջամալ Լեսելսն ունի ավելի հաճախ գոլի հեղինակ դառնալու կրկնակի մոտիվացիա: Մայրիկը մինչև հիմա 23-ամյա ֆուտբոլիստին 5-ական ֆունտ է վճարում յուրաքանչյուր գոլի համար:
«Նա ինձ վրա մի ամբողջ կարողություն է նստել: «Նոթինգեմ Ֆորեսթի» ակադեմիայի օրերից նա գոլի համար միշտ ստացել է 5 ֆունտ»,- դժգոհել է Լեսելսի մայրը Թվիթերում՝ վերջին տուրում «Սթոքին» խփած գոլից հետ:
2017-18թթ. մրցաշրջանում Լեսելսը մայրիկից արդեն ստացել է 10 ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը