«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է լուծել կիսապաշտպանի հարցը
Անգլիական մամուլը չի դադարում գրել, որ մանչեսթերյան ակումբում կա կիսապաշտպանի լուրջ խնդիր: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոոուրինիոն չի վստահում իր կիսապաշտպաններին, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Թվում է՝ մանկունյանցիներն ունեն շատ կիսապաշտպաններ, սակայն խնդիրները դեռ շատ են: Խուան Մատան ավելի քիչ է աչքի ընկնում արդյունավետությամբ, քան հենց Մխիթարյանը: Լինգարդի խաղը վերջերս ստացվում է, բայց ստաբիլ չէ: Եթե Անդեր էրերային չխանգարեն վնասվածքները, նա կարող է լավ խաղալ, սակայն նա էլ ավելի կընդգծի պաշտպանողական ֆուտբոլը: Ֆալեյնին ավելի շատ պլան B-ն է, իսկ Պոգբան դեռ պետք է վերականգնվի վնասվածքից և չստանա նորը:
Ձմռանը մանչեսթերյան ակումբը կփորձի ձեռք բերել ևս մեկ կիսապաշտպանի: Ըստ Daily Mail-ի՝ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է արել «Չելսիի» կիսապաշտպան Վիլյանին: Ըստ մեկնաբանությունների՝ Վիլյանն իր նախկին թիմակից Մխիթարյանի հետ կարող է ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը՝ ավելի հարձակողական դարձնելով թիմի խաղը:
Սիրարփի Աղաբաբյան