Բաժիններ՝

«Ռեալը» սկսել է բանակցությունները ՊՍԺ-ի հետ՝ Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվողը կարող է դառնալ «սերուցքայինների» ֆուտբոլիստ: Փարիզեցիների բրազիլացի հարձակվող Նեյմարն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ Զինեդին Զիդանի թիմի ֆուտբոլիստ:

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «սերուցքայիններն» արդեն սկսել են բանակցությունները ՊՍԺ-ի հետ՝ կապված 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասել է պայմանավորվածության Նեյմարի հետ: Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 250 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 12 խաղերում դարձել է 10 գոլի և 5 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս