Ռոնալդուն ուզում է հեռանալ «Ռեալից» Պերեսի՝ Նեյմարին ձեռք բերելու ցանկության պատճառով
Պորտուգալացին զայրացած է և չի ուզում երկարաձգել պայմանագիրը:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիրը զայրացած է Ֆլորենտինո Պերեսի՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ստորագրելու ցանկությունից:
««Ռեալի» և Կրիշտիանու Ռոնալդուի միջև իրավիճակը շատ ավելի վատ է, քան երբևէ: Մադրիդը չի առաջարկում պայմանագրի երկարաձգում, իսկ Կրիշտիանուն չի ուզում լսել ոչ մի առաջարկի մասին. նա մտադիր չէ բանակցություններ վարել: Կրիշտիանուի իրավաբանները պահանջում են «Ռեալից» իջեցնել հրաժարագինը: Այն կազմում է 1 մլրդ եվրո, և հասկանալի է, որ ոչ մի ակումբ չի կարող այդքան վճարել»,- պատմել է լրագրող Էդու Ագիրեն El Bernabeu-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Նեյմարին 2018թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը