
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության թեման շարունակում է քննարկման առարկա մնալ բրիտանական մամուլում:
Բրիտանական Mirror-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է ամռանը վաճառել Հենրիխ Մխիթարյանին՝ նրա փոխարեն «Օլդ Տրաֆորդ» հրավիրելով «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղերից միայն 1-ում է խաղացել: