
Կվերականգնվի՞ Դեմբելեն մինչև Կլասիկո

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն շարունակում է ապաքինվել վնասվածքից: Ըստ կատալոնական ակումբի բժիշկների՝ ֆուտբոլիստը շատ արագ է վերականգնվում:
Այսօր Դեմբելեն առաջին անգամ մասնակցել է թիմի մարզմանը: Ֆուտբոլիստը մարզվել է միջին ծանրաբեռնվածությամբ, բայց վնասվածքից հետո ընդհանուր խմբում առաջին անգամ է անցկացրել ամբողջական մարզում:
Դեռևս հարցական է դեկտեմբերի 23-ին կայանալիք ԷլԿլասիկոյում Դեմբելեի մասնակցությունը: Ըստ բժիշկների՝ Դեմբելեն կարող է խաղալ, բայց մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում վնասվածքը կկրկնվի: Ամենայն հավանականությամբ, Դեմբելեն կսկսի խաղալ միայն փետրվարին: Սակայն բժիշկները նշում են նաև, որ, եթե առաջիկա 3 մարզումներում Դեմբելեն իրեն լավ զգա, հավանական է, որ խաղադաշտում տեսնենք նրան դեռ 2017-ին:
Սիրարփի Աղաբաբյան