Բաժիններ՝

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը նախնական ապահովել է տեղն աշխարհի առաջնությունում

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Պորտուգալիայի մրցաշարի արծաթե մեդալի շնորհիվ նախական կերպով ապահովել է տեղն աշխարհի առաջնությունում:

«Այս մրցաշարին մասնակցում էին այն մարզիկներնը, ովքեր պետք է միավորներ հավաքեին 2018 թվականի աշխարհի առաջնության համար: Ամեն երկրից կար միջինում 4 մարզիկ: Մրցաշարին մասնակցում էին հեծանվորդներ Ֆրանսիայից, Բելգիայից: Ստացվում է այնպես, որ ես մենակ պայքարում էի 3-4-ի դեմ: Պորտուգալիայի այս մրցաշարն արագ ստացվեց` միջին արագությունը 52:600, 60 շրջան: Այստեղ էր նաև բելգիացի այն մարզիկը, ով ինձ հաղթել էր գավաթի խաղարկությունում, բայց այժմ 4-րդն էր: Աշխարհի առաջնության մասնակիցների ցուցակը դեռ չկա, բայց նախնական տվյալներով՝ կլինեմ 14-15-ի մեջ և կմասնակցեմ աշխարհի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: Պորտուգալիայում կայացած «Trofeu Internacional de Anadia» մրցաշարում Ստեփանյանը սկրեչ ձևի մինչև 23 տարեկանների 60 շրջան պայքարում դարձել է արծաթե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս