
«Ավելի հարձակողական թիմում Գրիզմանը շատ ավելի լավ կխաղա». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատրաստ է թողնել հարձակվող Անտուան Գրիզմանին այլ ակումբ:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացի հարձակվողը կարող է փոխել ակումբը՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Բարսելոնա»: Ընդ որում, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գտնում է, որ Անտուանին ավելի հարմար կլինի այնպիսի ակումբ, որը խաղում է ավելի հարձակողական ֆուտբոլ:
«Եթե Գրիզմանն «Ատլետիկոյից» տեղափոխվի ավելի հարձակողական թիմ, ապա շատ ավելի լավ կխաղա: Ես շատ եմ սիրում իմ ֆուտբոլիստներին և ցանկանում եմ, որպեսզի նրանք զարգանան: Եթե ֆուտբոլիստներից ինչ-որ մեկը մոտենա ինձ և ասի, որ ցանկանում է տեղափոխվել որոշակի մեկ այլ թիմ, ապա ես առանց պրոբլեմի բաց կթողնեմ նրան, առավել ևս, եթե այդ ֆուտբոլիստն ամբողջությամբ տրվել է ինձ և թիմին, ինչպես Գրիզմանը: Ես հասկանում եմ, որ Գրիզմանին անհրաժեշտ է աճել, և մի օր նա կուզենա հեռանալ «Ատլետիկոյից»»,- ասել է Դիեգոն L’Equipe-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը