Բաժիններ՝

«ԱՊԼ-ում երկու թիմ կա, որ միշտ ուզում է ֆուտբոլ խաղալ». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է ԱՊԼ-ի երկու թիմ, որոնց խաղն իրեն ամենից շատ է դուր գալիս:

«ԱՊԼ-ում երկու թիմ կա, որ միշտ ուզում է ֆուտբոլ խաղալ: Կարծում եմ՝ այդ թիմերն են «Տոտենհեմը» և «Չելսին»: Նրանք ամենից շատ են ուզում ֆուտբոլ խաղալ: Նրանք չեն փոխում իրենց խաղը՝ կախված մրցակցից, և փորձում են թելադրել իրենց կանոնները:
Նրանց հետ խաղերը մեզ համար իսկական փորձություն են: Կարծում եմ՝ մենք շատ ժամանակ ունենք պատրաստվելու և կկարողանանք մեզ բնորոշ խաղ ցուցադրել»,- նշել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս