Բաժիններ՝

«Սա շատ լարված տարի էր «Բարսելոնայի» համար, բայց մենք շարունակում ենք աճել». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ամփոփել է անցնող տարվա արդյունքները կատալոնական ակումբի համար:

«Սա շատ լարված տարի էր՝ մարզական և սոցիալական տեսակետից: Մենք գիտենք, որ ընդունել ենք մի քանի որոշումներ, որոնք դուր չեկան մարդկանց, բայց, չնայած այս բոլոր դժվարություններին, ղեկավարությունը միշտ աշխատել է մտածված և հանգիստ: Մենք պրոբլեմներ ունեինք. Լուիս Էնրիկեի հեռանալը, Էռնեստո Վալվերդեի նշանակումը, Նեյմարի վաճառքը, մի քանի առանցքային ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգումը, Կատալոնիայի անկախության հարցը:

Այնուամենայնիվ, «Բարսելոնան» շարունակում է աճել՝ որպես բրենդ, որպես ընտանիք և որպես ակումբ: Մենք հասկանում ենք, որ տվյալ պահին ապրում ենք ճգնաժամի վիճակում: Հուսով եմ, որ 2018 թվականը մեզ համար ավելի լավը կլինի, քան 2017-ը»,- «կապտանռնագույնների» նախագահի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս