
«Ռոնալդուն արդեն ձանձրացնում է և հիմարանում». Մարադոնա

5-րդ Ոսկե գնդակը ստանալուց հետո պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կրկին արեց հայտարարություն, որն ակտիվորեն քննարկում են ֆուտբոլային աշխարհում: Ռոնալդուն ևս մեկ անգամ նշեց, որ ինքը լավագույն ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության մեջ:
Բազում քննարկումներից զերծ չէր կարող մնալ նաև Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան: Ըստ Մարադոնայի՝ Ռոնալդուն արդեն ձանձրացնում է իր միօրինակ արտահայտություններով:
«Ռոնալդուն արդեն ձանձացնում է և հիմարանում»,- նշել է Մարադոնան:
Լրագրողի ակնարկին, որ շատերը Մարադոնային են համարում պատմության մեջ լավագույնը, արգենտինացին նշել է, որ ասում է, որ Ռոնալդուն չպետք է հիմարանա հենց այդ պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան