Վիլաշ-Բոաշը կարող է գլխավորել ՊՍԺ-ն
Պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարող է ստանալ եվրոպական թոփ-ակումբ գլխավորելու ևս մեկ փորձ:
Նախորդ ամիս հաղորդվել էր, որ «Չելսիի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հեռացել է «Շանհայ ՍԻՊԳ»-ից և մտադիր է հանգստանալ ֆուտբոլից՝ մասնակցելով Դակար-2018 ռալիին: Ինչպես հաղորդում է Arab News-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն դիտարկում է Վիլաշ-Բոաշին՝ որպես թիմի ներկայիս մարզիչ Ունայի Էմերիի այլընտրանք: Պորտուգալացին գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ մարզական տնօրեն Անտերու Էնրիկեի հետ, ում հետ նրանք աշխատել են «Պորտուում»:
Նշենք, որ սեպտեմբերին մրցավարի հետ կոնֆլիկտի պատճառով պորտուգալացի մարզիչը Չինաստանի առաջնությունում որակազրկվել էր 8 խաղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը