
Զինեդին Զիդանը «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է ձմռանը հարձակվող ձեռք չբերել

Ֆրանսիացին հավատում է, որ Քարիմ Բենզեման կարթնանա: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դիմել է Ֆլորենտինո Պերեսին և գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող չգնելու խնդրանքով:
Մարզչի կարծիքով՝ Քարիմ Բենզեման կբարելավի խաղը մրցաշրջանի 2-րդ կեսում: Ֆրանսիացին հայտնել է, որ հարձակվողը մեծ ծավալի աշխատանք է տանում և օգտակար դեր է խաղում դաշտում, չնայած չի փայլում արդյունավետությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղերում Բենզեման դարձել է 5 գոլի և 3 փոխանցման հեղինակ: «Ռեալի» շորթ-լիստում են գտնվում Մաուրո Իկարդին, Տիմո Վերները, Ալեքսիս Սանչեսը և Ֆյոդոր Սմոլովը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը