Բաժիններ՝

«Կարիերայիս ավարտից հետո մտածում էի ոտքերիս ամպուտացիայի մասին». Գաբրիել Բատիստուտա

Գաբրիել Բատիստուտան պատմել է ֆուտբոլից հետո առաջին տարիների մասին:

«Կարիերայիս ավարտից հետո ես դժվարությամբ էի քայլում, քանի որ ոտքերիս կոճերը լուրջ վնասված էին: Հատկապես՝ աջը, որը ենթարկվեց վիրահատության՝ վերջույթիս հենաշարժական ընդունակությունը վերականգնելու համար: Ես դժվարությամբ էի շարժվում, բայց հիմա, բարեբախտաբար, ոտքերս այդքան ուժեղ չեն ցավում: Ինչ-որ ժամանակ տանն ինձ նույնիսկ դժվար էր հասնել մինչև զուգարան, ստիպված էի ցավազրկողներ ընդունել: Տանը ես ինձ զգում էի՝ ինչպես կալանավորը՝ բանտում:

Դա ճիշտ է, որ ես մտածել եմ ոտքերիս ամպուտացիայի մասին: Մի օր գնացի հիվանդանոց և ասացի բժշկին, որ այլևս չեմ կարող դիմանալ ոտքերիս ցավերին: Հետաքրքրվում էի, թե արդյո՞ք հնարավոր է ոտքերս ենթարկել ամպուտացիայի»,- պատմել է Բատիստուտան Marca-ին:

Բատիստուտան ավարտել է կարիերան 2005 թվականին: Իտալիայի առաջնությունում Բատիգոլը հանդես է եկել «Ռոմայի» և «Ֆիորենտինայի» կազմերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս