Բաժիններ՝

Մխիթարյանը հանդերձարանում կոնֆլիկտ է ունեցել Մոուրինիոյի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ ունի ակումբում:

Արդեն երկար ժամանակ է քննարկվում է, թե ինչու չի խաղում Մխիթարյանը: Այսօր արդեն ESPN պարբերականը ներկայացրել է իր վարկածը:

Ըստ պարբերականի՝ Մխիթարյանն ու Մոուրինիոն վիճել են: Դա տեղի է ունեցել «Բրայթոնի» հետ խաղից հետո: Մոուրինիոն դժգոհ է եղել հայ ֆուտբոլիստի խաղից և արտահայտել է իր դժգոհությունը հանդերձարանում՝ բոլորի ներկայությամբ: Դրանից հետո Մխիթարյանն ու Մոուրինիոն շարունակել են բուռն քննարկումները մանչեսթերյան ակումբի բազայում: Դրանից հետո Մխիթարյանը չի խաղում:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբի վերջին 8 խաղերից Մխիթարյանը մասնակցել է միայն մեկին, այն էլ դուրս է եկել փոխարինման:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս