Բաժիններ՝

Կասիլյասը որոշել է հեռանալ «Պորտուից»

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշել է հունվարին հեռանալ թիմից: Ինչպես հաղորդում է Football Espana-ն, իսպանացին դժգոհ է խաղային պրակտիկայի բացակայությունից:

Կասիլյասը սկսեց մրցաշրջանը՝ որպես հիմնական դարպասապահ, բայց 8 տուր անց հայտնվեց փոխարինողների նստարանին և արդեն 6 խաղ դաշտ դուրս չի գալիս: Կասիլյասին դարպասներում փոխարինած Ժոզե Սան 6 հանդիպումներում բաց է թողել 2 գնդակ, այն դեպքում երբ Կասիլյասն անցկացրած 8 խաղերում 3 անգամ է գնդակը հանել սեփական դարպասներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարին 36-ամյա դարպասապահին կարող է ձեռք բերել «Լիվերպուլը»: Կասիլյասի պայմանագիրը գործում է մինչև 2018թ. ամառ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս