
«Վստահ չեմ, որ կկարողանամ մոռանալ ԱԱ-2014-ի եզրափակչում Գերմանիայից կրած պարտությունը». Լիոնել Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ ԱԱ-2014-ի եզրափակչում Գերմանիայից կրած պարտության դառնությունը մինչև հիմա չի անցել: Արգենտինացիները պարտվեցին լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով:
«Ոչ, ես վստահ չեմ, որ կկարողանամ մոռանալ դա: Ես կարծում եմ, որ մենք մինչև մեր օրերի վերջը կհիշենք այն, ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ: Այդ պարտության մասին հիշողությունը միշտ մեզ հետ կլինի: Մի կողմից՝ բրազիլական Մունդիալը բազում հաճելի էմոցիաներ է առաջացնում իմ մեջ: Մյուս կողմից՝ ես շատ եմ տխրում, երբ մտածում եմ այն մասին, թե ինչպես այն ավարտվեց մեզ համար: Հենց այդպես հակասական էլ այն կմնա իմ հիշողության մեջ»,- Մեսսիին է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը