 
                        Հոկեյի «Արարատ» ակումբը փոխանակվեց հաղթանակներով
 
                                    Երևանի «Արարատ» հոկեյի թիմը շարունակում է հաջող ելույթները Բելառուսի բաց առաջնությունում:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում ունեցավ այդ երկրի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ, որից առաջինում զիջեց 3:4 հաշվով, երկրորդում առավելության հասավ՝ 2:1:
Քսանութ խաղից հետո «Արարատը» 52 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է: Հաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի «Բրեստ-2»-ի հետ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        