Գլխավոր պայմանը
Չար մարդը որոշեց բարի դառնալ: Աղոթեց Աստծուն և սկսեց բարիք գործել մարդկանց: Չարն անմիջապես հայտնվեց ու ասաց.
– Չեղավ, ես իմ ավարը ոչ ոքի չեմ տա:
Որսաց պահն ու մադուն ստիպեց չարիք գործել: Հետո գոհունակությամբ շփեց ձեռքերն ու ասաց.
– Նա ինձնից ոչ մի տեղ չի փախչի:
Սակայն, մարդը դրանից հետո միայն ավելի խելացի դարձավ: Կրկին աղոթեց Աստծուն՝ խնդրելով պաշտպանել իրեն չարից և ավելի մեծ եռանդով սկսեց բարիք գործել: Իսկ չարի հորդորներին այլևս ուշադրություն չդարձրեց:
Եվ չարն ատամները կրճտացնելով հեռացավ:
Ո՞ւր:
Առաջին պատահած տունը, որտեղ Աստծուն չեն հիշում…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի