
Ով է քեզ ընկերակցում

Մի մեծահարուստ, հպարտ երիտասարդ մի շինականի հարցնում է.
– Ասում են, թե շատ հրեշտակներ ուղեկցում և նույնիսկ ընկերություն են անում քեզ հետ, սակայն նայում եմ և տեսնում, որ չնչին ունեցվածք ունես, ո՛չ գեղեցիկ ես, ո՛չ պաշտոն ունես և ո՛չ էլ երիտասարդ ես, այլ տկար մի ծերունի ես: Իսկ ես այդքան շատ ունեցվածք ունեմ, պաշտոնյա եմ, երիտասարդ և գեղեցիկ եմ, սակայն չար ոգիներն են շարունակ ինձ հետապնդում:
Խնդությամբ լեցուն շինականը պատասխանում է.
– Կարևորն այն չէ, թե ինչ ունես, այլ այն, թե ինչ կա քո սրտում: Եթե սիրտդ լեցուն է հպարտությամբ, դրա ընկերները` դևերն են քեզ ուղեկցում, իսկ եթե սիրտդ լեցուն է` սիրով և խոնարհությամբ, հրեշտակներն են քեզ շրջապատում և ուղեկցում:
Հովհաննես Մանուկյան