
Խոնարհության մասին

Հայր Ալոնիսը խիստ գովեստների արժանացավ եղբայրների կողմից, որովհետև հեզությամբ սպասավորեց ժողովի օրը, սակայն չպատասխանեց իրեն գովողներին: Եվ երբ նստած էր տանը, աշակերտը նրան ասաց.
«Ինչո՞ւ պատասխան չտվեցիր քեզ գովողներին»:
Եվ նա ասաց.
«Եթե պատասխան տայի, հայտնի կդարձնեի, թե ախտերի մեջ ընկա իրենց խոսքերից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016