Բաժիններ՝

Հռոմում մեկնարկել է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջազգային հանձնախմբի նիստը

Հռոմում հունվարի 22-ին գումարվել է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի 18-րդ լիագումար նիստը, որը նվիրված է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության 20-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նշելով, որ նիստը տևելու է մինչև հունվարի 26-ը։

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանձնախմբի լիագումար նիստին և հոբելյանական արարողություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իրենց մասնակցությունն են բերել հանձնախմբի անդամներ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031