Ծերերից մեկը բրդյա գործվածք գնեց. տակը դնելով՝ նստեց վրան և կրպակատիրոջը տալիք դրամն էր հաշվում:
Եթե ամուսինը հարգում է զոքանչին ու աներոջը, ապա դա պատիվ է բերում նրան, ճիշտ այնպես, ինչպես հարսին է պատիվ բերում սկեսրոջ հանդեպ տածած սերը, որը ծնել է իր ամուսնուն, մեծացրել նրան և այժմ նա իր ամուսինն է, իր ուրախությունը: Եթե ամուսինն ու կինն այդպիսի զգացմունքներ ու մտքեր ունեն, այդ ամենը նաև նրանց սեփական երեխաների հոգիներն է մեղմորեն խրատում:
Ոմն եղբայր իր պառավ մոր հետ ճանապարհ էր գնում: Երբ հասան գետի մոտ, մայրը չկարողացավ անցնել գետը, և որդին, հանելով իր թիկնոցը, փաթաթեց ձեռքերին և այդպես վերցնելով մորը` անցկացրեց մյուս ափը:
Ոմն եղբայր, որ եղբայրների միաբանության մեջ էր, մեղքի մեջ ընկավ, իսկ այդ մերձակայքում մի մենակյաց կար, որ քառասուն տարի իր սենյակից բնավ դուրս չէր եկել: Սրա մոտ եկավ վանահայրը և պատմեց նրան մեղանչած եղբոր մասին, իսկ նա ասաց` արտաքսե՛լ նրան: Եվ երբ արտաքսվեց այն եղբայրը, գնաց նստեց անապատամերձ անտառի թավուտում և բազում օրեր դառնապես լաց եղավ: Եվ Աստծո խորհրդով եղբայրներից ոմանք գնացին հայր Պիմենի մոտ:
Թող նա պարզաբանի, թե ինչից է սկսում այդ չարը: Երբեմն, նման դեպքերում ծնողներն են մեղավոր: Իրենց վատ դրսևորելով՝ ծնողներն իրենք են վնասում երեխաներին, և նրանք սկսում են անամոթաբար խոսել: Այնուհետև նրանք սկսում են ընդունել դիվական ներգործություն և ուղղակի զզվելի ձևով են հակազդում, երբ ծնողները փորձում են կարգի հրավիրել իրենց: Ուրիշ դեպքերում ծնողները կարծում են, թե կարող են բռնության միջոցով իրենց երեխաներին ավելի լավը դարձնել: Խառնվում է եսասիրությունն ու ծնողներն սկսում են երեխաների հետ նյարդայնացած ու զայրույթով խոսել, այն դեպքում, երբ միշտ պետք է նրանց հետ բարությամբ վարվեն:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մայիսի 30-ին նշում է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ երբեմն իրենք իրենց կյանքը տանջալից դարձնում: Այսօր, երբ դուրս եկա Աթոսից, Ուրանոպոլիսից մի մարդ իր մեքենայով ինձ այստեղ՝ վանք բերեց և ճանապարհին խնդրեց կարճ ժամանակով իր տուն մտնել: Քանի որ նա շատ էր պնդում, ես չցանկացա վշտացնել նրան: Հենց որ նրա տան դռանը հասանք, տեսա, որ նա հանեց կոշիկներն ու ոտքերի թաթերի վրա միջանցք մտավ: «Քեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ ես այդպես տարօրինակ քայլում»,- հարցրեցի նրան:
«Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27):
. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Ն. Ս. Շենուդա Գ Պատրիարքը խոսում է Դեմասի վախճանի մասին՝ ասելով. «Նրա մասին որոշ պատմական հաղորդումներում ասվել է, որ նա հավատուրաց է եղել և դարձել հեթանոս»:
Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև՝ աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։
«Սիրելով Աստծուն, ընդունելով Նրա մեծագույն Զոհաբերությունն ու բարիքները, ինչպես նաև գիտակցաբար ստիպելով ինքն իրեն ընդօրինակել սրբերին՝ մարդն արագորեն սրբագործվում է՝ դառնում է խոնարհ, զգում է իր կյանքի անվայելուչ լինելն ու իր անշնորհակալ վերաբերմունքն Աստծո նկատմամբ»
Երեխան շատ սիրո ու քնքշանքի, ինչպես նաև շատ ուղղորդման կարիք ունի: Նա ուզում է, որ կողքին նստես, ուզում է պատմել քեզ իր խնդիրների մասին, ուզում է, որ իրեն քնքշությամբ շոյես ու համբուրես: Երբ երեխան իրեն անհանգիստ ու կամակոր է պահում, ապա մայրը պետք է նրան իր գիրկն առնի, շոյի ու համբուրի, որպեսզի երեխան հանգստանա և խաղաղվի:
Դարեր ի վեր աշխարհը մարտնչում է երկնային այն կարգի դեմ, որն ի վերուստ հաստատվել և տրվել է մարդուն Արարչի կողմից:
Հնարավոր չէ քրիստոնյա լինել միայնակ, փրկվել միայնակ և առավել ևս փրկվել առանց եկեղեցու: Ճշմարիտ քրիստոնյան Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու անդամն է, և Քրիստոս աշխարհ եկավ ողջ մարդկության փրկության համար:
Հա՛յր, իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխան նրանց չի լսում, կամակորություն է անում:
Մարդ արարածը ծնվում և ապրում է աշխարհում, ուստի նա խոսում է մարդկանց հետ, նույնիսկ՝ տարբեր մտածելակերպի և կենցաղավարության տեր մարդկանց, տեսնում է թե՛ անհատական և թե՛ ընդհանրական բազմաբնույթ դժվարություններ ու խնդիրներ, բախվում է բազմատեսակ և բազմամակարդակ մարտահրավերների, մտածում է այդ բոլորի լուծման լավագույն տարբերակների մասին, լսում է հեղեղի նման հորդող հիմնավորված և անհիմն տեղեկատվություն: Եվ այդ ամբողջը ճնշում է մարդու ներքին՝ հոգեմտավոր, աշխարհը:
Հրեաստանում իսրայելցի սաստիկ մեծահարուստ մի մարդ կար, որի ողջ կարողությունը կուտակվել էր վաշխառությամբ, ստով, անիրավությամբ և սուտ վկայությամբ: Սրա միտքն ընկավ և հիշեց Աստծո դատաստանը և գնալով մի վարդապետի մոտ` ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, վարդապե՛տ, իմ միտքը աշխարհիկ հոգսերով է գերված, եթե հնար կա` բուժի՛ր ինձ, որ չկորչեմ»:
Երկու հոգի վիճում են: Մեկն ասում է.
Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը:
Մի հույն արքա ցանկացավ իմանալ, թե ով է ավելի վատը՝ արծաթասե՞րը, թե՞ նախանձը, որովհետև երկուսն էլ ոչ ոքի բարիք չեն ցանկանում: Այդ նպատակով իր մոտ կանչեց արծաթասերին ու նախանձին և ասաց.
Ոմն եղբայր անցնում էր մի ծերի խրճիթի մոտով և լսում էր, որ ծերը մերթ ասում էր. «Հեռացի՛ր, ապականվա՛ծ, հեռացի՛ր, պի՛ղծ, հեռացի՛ր, գարշելի՛», իսկ երբեմն էլ ասում էր.
Սատանան գալիս է պարտքեր ունեցող մի արհեստավորի մոտ և առաջարկում.
Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը գալով նրա մոտ` ասաց.
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):
«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են: «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը:
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ