Ռաֆայել ԻԱ․ Հոգևոր Տերը այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Ծայրագույն Պատրիարք և ամենայն Հայոց կաթողիկե հայրապետն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։ Այդ մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդագրությունը։

«Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքի մէջ ընդունեց Ռաֆայէլ ԻԱ. Հոգևոր Տիրոջը։ Հանդիպմանը ներկա էին նաև հոգևոր հայրեր։ Շուրջ մեկ ժամ տևած հանդիպումը առիթ հանդիսացավ Քրիստոսի հրաշափառ Հարության տօնի կապակցությամբ բարեմաղթանքների փոխանակման, ինչպէս նաև Լիբանանին, Հայաստանին և ընդհանրապես հայ ժողովրդին հուզող խնդիրներին անդրադառնալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930