Կիրակի օրը՝ մայիսի 26-ի երեկոյան կարկտահարավել է Ագարակ քաղաքը, ինչի արդյունքում մեծ վնաս է հասցվել տնտեսությանը:
Մայիսի 26-ին Հայաստանի մի քանի համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից, անկուսակցական Շուշանիկ Նազարյանը, ում սատարում էր իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, չկարողացավ անհրաժեշտ քվեներ ստանալ և ընտրվել Նոր Հաճընի քաղաքապետ:
Վերջին օրերին իշխանական կուլիսներում կրկին թեժացել են մարզպետների փոփոխության մասին խոսակացությունները:
Մայիսի 26-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:
Պտղնի գյուղի բնակիչները համոզված են, որ գյուղապետ Առաքել Վիրաբյանը սեփական բիզնես-շահերից ելնելով է, որ գյուղում տրանսպորտ չի մտցնում:
Ըստ մեղադրանքի` Աննան 2011թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 4-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքերը և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Այսօր՝ մայիսի 26-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերում:
Կարեն Եսայանի սպանության գործով հաջորդ դատական նիստին դատարան կներկայանան Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամները՝ Վարդան Ղուկասյանը, նրա եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը և Մանյա Ղուկասյանը:
Մայիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-29-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
Արմավիրցիները այսօր հերթական բողոքի ցույցն են կազմակերպել, սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հաջողվել է համոզել գյուղացիներին, որ այսօր տոն է՝ Վերջին զանգ և չի կարելի արմավիրցի շրջանավարտների «քթից բերել ու տոները հարամել»:
Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղի ունեցած կարկուտից տուժած 46 համայնքներից 22-ը, որտեղ 100 տոկոսով բերքը վնասվել է, տուժած գյուղացիներն ամբողջությամբ կազատվեն հողի և ջրի հարկից:
Գյումրու քաղաքապետարանի և հայ-ամերիկյան «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում բազմաթիվ միայնակ ծերեր և սոցիալապես անապահով ընտանիքներ սննդի ծանրոցներ են ստացել:
Արմավիրի մարզպետի օգնականը 168.am-ին տեղեկացրեց, որ նիստին ներկա են նաև Արմավիրի մարզի 46 գյուղերի մարզպետները, ինչպես նաև մայիսի 18-ին Երևան-Արմավիր մայրուղին փակող գրեթե բոլոր ակտիվ գյուղացիները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր ԱԺ նիստից հետո մեկնել են Արմավիրի մարզ:
Եթե չկատարվեն գյուղացիների պահանջները, նրանք մտադիր են ոչ միայն փակել մայրուղին, այլև գալ Երևան` հանրահավաքներ անելու. «Մենք էլ կորցնելու բան չունենք: Հինգշաբթի օրն էդ հարցը լուծեն, եթե չլուծեն՝ ամբողջ 40 գյուղով գնում ենք Երևան` ցույցի»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 22-ին, ժամը 07.32-ին Սիփանի գյաուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղում բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուխ ոչխար: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում տեղի կունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ներկայումս ամփոփվում են կարկտահարության հասցրած վնասները, ճշգրտվում են գյուղացիների վերցրած վարկերի ծավալներն՝ ըստ բանկերի:
Մայիսի 22-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ…
Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից: Համատարած աղքատության ճիրաններում հայտնված այդ բնակտարածքներում յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների:
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…230C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…120C,
Մայիսի 21-24-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նրանք պահանջում են հանդիպում անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղի է ունեցել գայլերի հարձակում:
«Մեր գյուղում Արգիճի գետ կա, այդ գետի վրա ՀԷԿ են կառուցում: ՀԷԿ կառուցողը անհայտ է, թե ով ա կառուցում, տեղյակ չենք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իմ հողամասի տարածքում են կառուցում»:
Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-23-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 17-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում տեղատարափ անձրևների հետևանաքով սելավաջրերը վնասել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները: