Բաժիններ՝

Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ (տեսանյութ)

Արթիկի նախկին ենթաշրջանի Սպանդարյան գյուղում Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ: Նրանք ապրում են դեսուդենից հայթայթած շինանյութերով և իրենց ձեռքերով կառուցած տանը, որն ավելի շուտ վագոն-տնակ էր հիշեցնում: Այս բազմազավակ ընտանիքի երեխաներից մեծը 17, իսկ փոքրը՝ Լաուրան 10 տարեկան է: Չորս տղաներից երկուսը սովորում են Արթիկի գիշերօթիկ դպրոցում: Մեծ տղաները դպրոցն ավարտելուց հետո սոցիալական պայմանների սղության պատճառով չեն շարունակել ուսումը, իսկ փոքրիկը դպրոցում բավական լավ է սովորում և երազում է բժշկուհի դառնալ: Բոլոր երեխաներն օգնում են հորը, նրանք նախրապան և գառնարած են:

Առավել մանրամասն` shirakcentre.org-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս