Հնարավոր են տեղումներ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին, հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 01-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 27-29-ին հնարավոր է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է, 30-ին, հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 37.00C (1955 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 7.00C (1886 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 23.30C