ՀՀ կառավարության թիվ 2002 որոշման համաձայն սահմանվել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք:
Տեղյակ պահեք, թե ով է թերացել, անձամբ դրանով զբաղվեմ.Տիգրան Ավինյանը՝ Կամո Արեյանին
Ի՞նչ ա նշանակում՝ ընթացքի մեջ է․էս զեկույցից բան չհասկացա․Տիգրան Ավինյան
2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:
Գործակարգավարական նիստերը հիմնականում ես կվարեմ. Տիգրան Ավինյան
Մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը։
Մարտի 27-ին, ժամը 06:22-ին Արմավիրիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Մի շարք շրջաններում անձրև է տեղում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նա մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ (Կողոպուտը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Հայկական արքայական ու իշխանական տներում տոհմական գորգերն ունեցել են դրոշից ու զինանշանից ոչ պակաս նշանակություն և թագի, գավազանի, ծիրանի թիկնոցի հետ խորհրդանշել են իշխանություն: Դրանք այնքան կարևոր են եղել, որ եթե նույնիսկ արքան կամ իշխանը սենյակում չեն եղել, ծառաները գորգի մոտով անցնելիս խոնարհվել են, ինչպես կխոնարհվեին տիրոջ առաջ:
Մարտի 24-ին, ժամը 20.10-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավարտին են մոտենում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերում նոր անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները։
Եղվարդ և Քասախ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հրապարկումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, հետևապես կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք:
Մարտի 26-ին, ժամը 19:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 15-րդ փողոցի 3/1 հասցեում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 24-ին, ժամը 00.55-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Ծովագյուղ գյուղի 16-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 24-ին, ժամը 20.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 33-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի դստեր՝ Մարգարիտա Մարությանի մահվան կապակցությամբ:
Արարատ համայնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանան հերթական շրջայցն է կատարել համայնքում ու հանդիպել քարոզչություն իրականացնող Եհովայի վկաներին:
Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են․ 34/28 ընտրատեղամասում Շաղատի բնակչուհի Ալիսա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի․
Մարտի 24-ին, ժամը 15.05-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հարավային ռազմական շրջանի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային եւ ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Ми-8МТВ-5 եւ Ка -52 ուղղաթիռներ։
1990-ականներին, երբ նոր էր ձևավորվում անկախության ամենամեծ ձեռքբերումը՝ Հայկական բանակը, նոր երգերի կարիք կար: Հենց այդ օրերին գրվեցին ու հիթեր դարձան «Զորամաս 60913»-ը, «Պարոն հրամանատարները», «Ներքին գործերի քայլերգը», «Դիրքերում ամեն ինչ կարգին է». այս երգերի հեղինակը երգիչ-երգահան Արթուր Գալստյանն էր:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հանրապետության տարածքում` Մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում, 27-ին և 31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի […]
Եվ եթե ՀՀ ղեկավարը բարձր ամբիոնից հայտարարում է, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է եղել, էդ ղեկավարից ի՞նչ պիտի պահանջենք, ավելի լավ է՝ նա հեռանա: Ես այստեղի բնակիչ եմ, և թուրքը 3 կմ հեռավորության վրա մեզ իշխում է: Գործող իշխանությունը չի կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը, ժամանակին տեղ հասնել: Այսօր բանակն է մեր երաշխավորը, բայց այն էլ ջլատել են, ինչո՞վ են պարծենում: Ես նախկիններին չեմ գովում, որ նրանք լավ են եղել, յուրաքանչյուր կառավարություն իր թերությունն ունենում է, բայց պիտի կարողանանք ճիշտ կողմնորոշվել և ճիշտ պատասխան տալ:
Մարտի 23-ին, ժամը 13.50-ին, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 24-ին, ժամը 11.22-ին, հիվանդանոց տեղափոխված 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է մարտի 20-ի ժամը 07.20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Նիսան» մակնիշի մեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով: