Բաժիններ՝

Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ամառային խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։40-ին, մարվել՝ 07։50-ին։ Այրվել են խոհանոցի տանիքը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930