Տեր Թադեն, ով այսօր միացել է եկեղեցու դեմ պայքարին, ժամանակին որդիական խոնարհությամբ շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ու Մկրտիչ Սրբազանին, որ իրեն ուղարկել են ԱՄՆ

Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե քահանա Թախմազյանը երեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին։

Տեր Թադեն նշել էր, թե, իբր, եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված։

«Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ»,- նշել էր նա։

Տեր Թադեի Facebook-յան էջն ուսումնասիրելով՝ քահանան, ով այսօր հայտարարում է, թե եկեղեցու ներսում խնդիրները կարող են ունենալ մեկ պատասխան՝ ճշմարտություն, փաստացի, ստել է ժամանակին։

Եթե Տեր Թադեն այդքան ճշմարտության կողմնակից է, ինչո՞ւ ժամանակին չի խոսել «խնդիրների» մասին, այլ փառաբանել է իր թեմի առաջնորդին՝ Մկրտիչ Սրբազանին ու Վեհափառ Հայրապետին, որոնց շնորհիվ ԱՄՆ է գնացել։

Aysor.am-ն առանձնացրել է Տեր Թադեի մի քանի հրապարակումներ, որոնցից մեկում նա Վեհափառ Հայրապետի խոսքերն է տարածել, իսկ մեկ այլ հրապարակմամբ որդիական խոնարհությամբ շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ու Մկրտիչ Սրբազանին։

«Իմ որդիական խոնարհումը և շնորհակալությունը Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսին, ում օրհնությամբ, ինչպես նաև Արագածոտնի Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի առաջնորդությամբ ու քաջալերանքով, և ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ջանքերով ինձ առիթ ընձեռնվեց այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան թեմ: Այդ այցելությունը ինձ հնարավորություն տվեց ձեռք բերելու հովվական փորձառություն»,- գրել էր քահանան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930