
Կամչատկայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին Տելեգրամի ալիքում հայտնել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 20:46-ին գրանցված վերջին հետցնցման էպիկենտրոնը գտնվել է Ավաչա ծոցի ջրերում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 86 կիլոմետր հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնը գտնվել է 32 կիլոմետր խորության վրա։