
Զելենսկին պատասխանել է Լուկաշենկոյին

Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ Վլադիմիր Զելենսկին վիրավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ պատասխանելով խաղաղ կարգավորման վերաբերյալ վերջինիս արած դիտարկումներին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Անկեղծ ասած, ինձ համար դժվար է արձագանքել Լուկաշենկոյի ասածներին։ Նա ապրում է իր աշխարհում»,- ասել է Զելենսկին:
Սեպտեմբերի վերջին, Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, Լուկաշենկոն հայտարարել էր, որ կան ուկրաինական հակամարտության կարգավորման լավ առաջարկներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Լուկաշենկոն նաև նշել էր, որ եթե Կիևը չընդունի Ռուսաստանի առաջարկած փոխզիջումը, կարող է կորցնել ամբողջ Ուկրաինան։