
«Զանգեզուրի միջանցքի» շահագործման հանձնումն էլ ավելի կմեծացնի Միջին միջանցքով տարանցման ծավալները. Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար

«Զանգեզուրի միջանցքի» շահագործման հանձնումն էլ ավելի կմեծացնի Միջին միջանցքով տարանցման ծավալները։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Սամեդ Բաշիրլին:
Նա նշել է, որ էներգետիկ քաղաքականությունը շարունակում է մնալ Ադրբեջանի զարգացման և միջազգային ազդեցության կենտրոնում: