Ռումինիայի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տոյու Օանան անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ 

Ռումինիայի ԱԳ նախարարը Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել X-ի միկրոբլոգում կատարված գրառմամբ։ 

«Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեցի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ռումինիան շարունակում է վճռականորեն հանձնառու լինել Հայաստանի կայունությանը, դիմադրողականությանը և ժողովրդավարական զարգացմանն աջակցելուն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք տարածաշրջանային խաղաղությունը, երկխոսությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-իր գրառման մեջ նշել է Ռումինիայի ԱԳ նախարարը։ 

Նա նաև ընդգծել է, որ ակնկալում է Հայաստանի ու Ռումինիայի միջև ամուր, պրագմատիկ գործընկերության կառուցում՝ ի շահ երկու երկրների ու ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի։ 

«Ամուր կերպով աջակցում եմ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ ի շահ տարածաշրջանային կայունության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է Տոյու Օանայի գրառման մեջ։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930