Տուսկը գովել է Սանդուին՝ Ռուսաստանին «կանգնեցնելու» համար

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Х սոցիալական ցանցի իր էջում ողջունել է Մոլդովայում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Տուսկի կարծիքով՝ դա «լավ դաս էր բոլորի համար»։ Վերջինս վստահ է, որ մոլդովական ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին անհրաժեշտ է «իրական քաջություն»։

«Դուք ոչ միայն փրկեցիք ժողովրդավարությունը և պահպանեցիք եվրոպական ուղղությունը, այլև կանգնեցրիք Ռուսաստանին ամբողջ տարածաշրջանը վերահսկողություն հաստատելու նրա փորձերում։ Սա լավ դաս է բոլորիս համար»,- գրել է Տուսկը։

Ընտրությունների արդյունքներով իշխող «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 44.13%-ը: Նրա գլխավոր մրցակից «Հայրենասիրական դաշինքը» ստացել է 28.25%-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930